Աբովյան Խաչատուր՝   Առաջին սերը
stringlengths
1
3.49k
Էն օրն էլ է անց կենում, մյուս օրն էլ, վրա երեք գիշերը վաճառականը պետք է բաժանվեր իր աղջկանից:
Հրեշի մատանին հանում է, բերում աղջկա ճկույթը դնում թե չէ, աղջիկն իսկույն իր ունեցած-չունեցածն էլ հետը` անհետանում է:
Անհետանում է, մին էլ աչքը անտառի հրեշի շքեղ ապարանքում է բաց անում, մի ոսկի մահճակալի վրա, փափուկ մետաքսե անկողնում:
Գլուխը վեր է քաշում, տեսնում է Կարմիր ծաղիկն էլ ոսկե ծաղկամանի մեջ` դրած կողքին:
Սիրտն ուզում է պալատը ման գա, վեր է կենում գնում բոլոր սենյակները ման գալիս, բոլոր հրաշալիքները տեսնում, հիանում:
Հետո իր սիրած Կարմիր ծաղիկն առնում է` իջնում այգին:
Այգին է մտնում թե չէ, թռչունները երգում են իրենց եդեմական երգերը, ծառերը, ծաղիկներն ու թփերը քնքշորեն ճոճելով իրենց գլուխները խոնարհում են առաջին:
Ու գնում է աղջիկը, զբոսնելիս գտնում է հենց էն թումբը, որի վրից իր հերը Կարմիր ծաղիկը պոկել էր:
Ուզում է նորից տնկի իր տեղը, բայց ինքը` ծաղիկը ձեռքիցը թռչում է, կպչում իր բնին ու բացվում առաջվանից ավելի գեղեցիկ:
Էս հրաշքի վրա աղջիկը շատ է զարմանում, շատ է ուրախանում ու ետ է գալիս պալատը:
Գնում է, պալատի սենյակներում ման է գալիս, տեսնում է` մեկում էլ մի սեղան է բաց արած, աստծու ամեն բարին վրեն:
Մտքումն ասում է. «Անտառի հրեշը երևի ինձ վրա չարացած չի, բարի աչքով մտիկ կանի, տեր ու տիրական կլինի»:
Էս մտածելու ժամանակ մին էլ էն է տեսնում` մարմարե ճերմակ պատի վրա հրեղեն տառերով երևացին էս խոսքերը. «Ես տեր չեմ քեզ համար, ես քո հնազանդ ծառան եմ:
Դու իմ տիրուհին ես, ինչ որ քո սիրտն ուզի, կկատարեմ ամենայն սիրով»:
Էս խոսքերը կարդում է թե չէ` սեղանը լցվում է ամեն տեսակի քաղցրավենիներով, շաքարեղեններով ու անուշ խմիչքներով, ու բոլորը մաքուր ոսկեղեն ամանների մեջ:
Ուրախ-ուրախ նստում է` ուտում, խմում, զովանում, երաժշտությունով զվարճանում, ճաշելուց հետո էլ ետ գնում կանաչ այգիներում ճեմելու, հազար ու մի հրաշալիքների վրա զմայլելու:
Էսպես ապրում է աղջիկն անտառի տիրոջ պալատում:
Ամեն օր կարած-պատրաստ նորանոր էն տեսակ ճոխ զարդարուն զգեստներ է ստանում, որ ոչ լեզվով պատմել կլինի, ոչ գրչով նկարագրել:
Կամաց-կամաց սկսում է ձեռագործով պարապել, ոսկով, արծաթով ու մարգարտով ասեղնագործել:
Իր ձեռագործներից ղրկում է հորը նվեր, իսկ ամենալավը պատրաստում է անտառի տիրոջ համար, բայց չի իմանում ինչպես նվիրի:
Էսպես բավական ժամանակ անց է կենում:
Ջահել աղջիկը ընտելանում է իր կյանքին, ոչ մի բանի վրա զարմանում է, ոչ էլ մի բանից վախենում:
Ծառայում են անտեսանելի ծառաներ, տալիս են, առնում են, իր բոլոր հրամանները կատարում են:
Ու աղջիկը սկսում է օրեցօր ավելի ու ավելի սիրել իր տիրոջը:
Իմանում է, որ նա էլ իրեն է սիրում և նա ավելի է սիրում իրեն, քան թե ինքը նրան, ու շատ է ուզում մի անգամ ձենը լսի, հետը զրույց անի:
Հետզհետե սկսում է խնդրել, աղաչել, բայց անտառի տերը չի անում, վախենում է իր ձենովը նրան վախեցնի:
Մի անգամ էլ աղջիկը այգին է իջնում, գնում իր սիրած տեղը նստում` չորս կողմից տերևներով ու ծաղիկներով շրջապատված:
Նստում է ու դիմում աներևույթ անտառի տիրոջը.
— Իմ անուշ, իմ բարի տեր, — ասում է, — մի՛ վախենար, թե ինձ քո ձենով կվախեցնես:
Էսքան բարությունից հետո ես գազանի մռնչյունից էլ չեմ վախենալ. մի՛ վախենար, խոսի՜ր ինձ հետ... — Մին էլ հանկարծ լսում է, որ մինը ասես թե հառաչեց թփերի ետևից, ապա թե լսում է սարսափելի, վայրենի, խուլ ու խռպոտ ձենը, և էն իբրև թե շշնջում է:
Աղջիկը մին ցնցվում է, մին էլ իրեն տիրում է, ցույց չի տալիս թե վախեց, ու կամաց-կամաց հաճույքով լսում է նրա անուշ, փաղաքուշ խոսքերը, խոր ու խելացի մտքերը, ու սիրտը բացվում է, լցվում է անհուն ուրախությունով:
Էն օրվանից կանաչ այգում լինեին, մութն անտառում թե պալատում, ամեն օր զրույց էին անում իրար հետ:
Աղջիկը հենց հարցնում է.
— Էստե՞ղ ես արդյոք, իմ սիրելի տեր:
— Էստեղ եմ, իմ աննման տիրուհի, ես, քո հլու ծառան, քո հավատարիմ ընկերը, — պատասխանում է անտառի տերը, անճոռնի հրեշը:
Ու աղջիկը էլ չի վախենում նրա վայրենի, սարսափելի ձենից, ու զրույց են անում, զրույց են անում անվե՛րջ, անվե՜րջ...
Շատ ժամանակ է անց կենում էսպես, թե քիչ` աղջիկը սրտով ցանկանում է մի անգամ էլ իր աչքով տեսնի անտառի տիրոջը, անճոռնի հրեշին, ու սկսում է խնդրել, աղաչել, որ իրեն երևա:
— Չէ՛, իմ աննմա՜ն գեղեցկուհի, էդ մի՛ խնդրիր ինձանից, որ ես քեզ երևամ ու իմ զզվելի դեմքը, իմ այլանդակ մարմինը քեզ ցույց տամ:
Ինձ աչքով տեսնես թե չէ` կատես, աչքից կգցես, քեզանից հեռու կքշես, իսկ ես, որ քեզանից հեռանամ, կարոտից կմեռնեմ:
Էսպես է պատասխանում անտառի տերը, անճոռնի հրեշը, ու չի կամենում երևա:
Բայց աղջիկը համառում է իր ասածի վրա, երդվում է, թե աշխարհքում ոչ մի հրեշից իսկի էլ չի վախենում, և որ նրան, իր բարի տիրոջը` չի ատիլ երբեք:
— Դե լավ, — ասում է հրեշը, — որ էդպես է, կկատարեմ քո ցանկությունը, թեև հաստատ գիտեմ, որ դրանով պետք է իմ երջանկությունը խորտակեմ ու անմուրազ մեռնեմ:
Իրիկվա աղջամուղջին, երբ արևը կմտնի անտառի ետևը, արի այգին ու ինձ կանչիր, ասա՛. — Հայտնվի՛ր ինձ, իմ հավատարի՜մ ընկեր:
Եվ եթե կտեսնես, որ էլ չես կարող ինձ մոտ մնալ, ես էլ չեմ ուզիլ քեզ գերության մեջ պահեմ. քո ննջարանում բարձիդ տակին է իմ ոսկի մատանին. դիր աջ ճկույթդ, իսկույն դուրս կգաս քո հոր տանը, ու երբեք էլ ոչ մի բան չես լսիլ ինձանից:
Իրիկունը աղջամուղջին, արևը անտառի ետևը ծածկվում է թե չէ, աղջիկը կանչում է. «Հայտնվի՛ր ինձ, իմ հավատարիմ ընկեր»:
Ու հեռվում երևում է անտառի տերը, անճոռնի հրեշը:
ճամփի կիսով անց է կենում ու կորչում է խիտ թփուտի մեջ:
Աղջիկը տեսնում է թե չէ, ահից ճչում է ու ճամփի մեջտեղը ուշաթափ վեր ընկնում:
Սոսկալի տեսք ուներ անտառի անճոռնին. ձեռները ծուռ-մուռ, մատները ճանկերով, ոտները ձիու սմբակներ, առջևի ու ետևի կողմից ուղտի սապատներ, ոտից գլուխ բրդոտ, բերանի երկու կողմից դուրս տնկված երկու վարազի ժանիք, քիթը կեռ ուրուրի կտուցի նման, իսկ աչքերը ոնց որ բուի աչքեր...
Աղջիկը մին էլ էնտեղ է ուշքի գալիս, որ մինը կողքին լաց է լինում ու մղկտում:
— Ինձ սպանեցիր, իմ աննման տիրուհի, էլ քո սիրուն երեսը ես չեմ տեսնելու...
Դու էլ չես լսում ինձ...
Ավելի լավ հենց էսպես անմուրազ մեռնեմ ու պրծնեմ:
— Աղջիկը որ լսում է, խղճահարվում է, ամաչում է, որ իր բարի, իր սիրելի ընկերից էնքան վախեցավ:
Ասում է. «Մի՛ վախենար, իմ բարի, իմ անուշ տեր, էլ քեզանից ես չեմ վախենալ, էլ քեզանից ես չեմ հեռանալ, էլ քո լավությունը ես չեմ մոռանալ, այժմ նորից երևա...»
Նորից է երևում անտառի տերը, անճոռնի հրեշը, միայն թե՝ ի՛նչքան աղջիկը կանչում է, չի համարձակվում մոտենա:
Ու զբոսնում են մինչև կես գիշեր, առաջվա նման անուշ, իմաստալի զրույցներ են անում ու աղջիկն արդեն ոչ մի ահ ու երկյուղ չի զգում:
Մյուս օրը նորից է տեսնում, բայց էս անգամ արևի լուսով, — ու թեև մի քիչ վախենում է, բայց ցույց չի տալիս, մի քանի օրից հետո էդ վախն էլ է անցնում բոլորովին:
Ու սկսում են առաջվանից ավելի քաղցր զրույցներ, ավելի ու ավելի են մոտենում իրար, սկսում են միասին նստել սեղանի, միասին զբոսնել այգիներում ու թափառել մթին անտառներում:
Էսպես էլ բավական ժամանակ է անց կենում:
Մի անգամ էլ աղջիկը երազում տեսնում է, որ իր հերը հիվանդ պառկած է, լաց է լինում, դարդ անում:
Անտառի տերը, անճոռնի հրեշը աղջկա արտասուքը որ տեսնում է` հարցնում է, թե ինչո՞ւ համար է արտասուք թափում ու դարդ անում:
Աղջիկը իր երազը պատմում է ու խնդրում, որ իրավունք տա` գնա իր հորն ու իր քույրերին տեսնի:
— Էլ իրավունք տալը ո՞րն է, — ասում է հրեշը, — իմ ոսկի մատանին քեզ մոտ է. դիր աջ ճկույթդ ու նույն վայրկյանին դուրս կգաս քո հորանց տանը:
Բայց իմացած եղիր, եթե երեք օրեն վրա ետ չեկար` էլ ինձ չես տեսնիլ:
Կմեռնեմ, որովհետև քեզ ինձանից ավելի եմ սիրում, ու առանց քեզ ապրել չեմ կարող:
Աղջիկը խոսք է տալիս, որ երեք օրից մի ժամ էլ առաջ կվերադառնա, հրաժեշտ է տալիս, մատանին աջ ճկույթը դնում ու. մին էլ աչքը հորանց տանն է բաց անում:
Հորանց տանը պատմում է, թե ի՛նչ կյանք ու ապրուստ ունի անտառի տիրոջ, անճոռնի հրեշի թագավորության մեջ:
Քույրերը որ իմանում են, թե իրենց փոքր քույրը ի՛նչ անհուն գանձ ու կարողություն ունի, և ի՛նչ թագուհու իրավունք է բանեցնում իր տիրոջ վրա` նախանձում են:
Առաջին օրն էնպես է անց կենում, ոնց որ մի ժամ, երկրորդ օրը` ոնց որ մի վայրկյան, երրորդն օրն էլ մոտենում է իր վերջին:
Էս քույրերը մի չար բան են մտածում:
Մտածում են` էնպես անեն, որ իրենց փոքր քույրը խոստացած ժամից ուշանա, անտառի տերը բարկանա վրեն:
Բերում են քնի դեղ են տալիս. սրա վրա ծանր մրափ է գալիս ու մնում է քնած:
Նշանակված ժամը որ զարկում է, սիրտը ճմլում է, մի կերպ աչքը բաց է անում, տեսնում է խոստացած ժամից մի վայրկյան անց է կացել:
Ոսկի մատանին ճկույթն է դնում ու իսկույն դուրս է գալիս անտառի տիրոջ ապարանքում:
Ոչ ոք չի գալիս դեմը, ոչ ոք չի հանդիպում:
Լռություն ու մեռելություն:
Ո՛չ այգիներում թռչուններն են երգում իրենց դրախտական երգերը. ո՛չ շատրվաններն են զվարթ վեր ցայտում իրենց ջրերը, ո՛չ աղբյուրներն են խոխոջում, ոչ էլ երաժշտությունն է հնչում մարմար պալատներում:
Սիրտը մի վատ բան է գուշակում:
Վազեվազ պտտում է ամբողջ պալատն ու այգին, կանչում է իր սիրելի ընկերին, ոչ մի կողմից ոչ ձեն է գալիս, ոչ պատասխան:
Վազում է դեպի էն թումբը, ուր բուսել ու ծաղկում էր իր Կարմիր ծաղիկը:
Ի՞նչ է տեսնում:
Անտառի տերը, անճոռնի հրեշը երկու թաթերով Կարմիր ծաղիկը պինդ գրկած ու ընկած թմբի վրա:
Ասում է` երևի ինձ սպասել է, սպասել ու քունը տարել, խորը քնել:
Սկսում է զգույշ զարթեցնել, տեսնում է` չի լսում, ժաժ չի գալիս:
Վերցնում է բրդոտ թաթը, տեսնում է` անշունչ, մեռած ընկած է...
Աչքերը մթնում են, ծնկները տակին ծալվում են, տեղն ու տեղը չոքում է, երկու ձեռքով անճոռնի հրեշի այլանդակ գլուխը գրկում ու բարձր ձենով լաց լինում, ճչում. — Վեր կա՛ց, զարթնի՛ր, իմ սրտակից ընկեր, ես սիրում եմ քեզ, իմ սրտով սիրածն ես դու՛...
Էս խոսքերն ասում է թե չէ, հանկարծ կայծակը ճայթում է, երկիրը շարժվում է հիմքից, հրեղեն լախտը զարկում է թմբին, ու աղջիկը ուշաթափ ընկնում է, մնում տեղն ու տեղը ընկած:
Շատ է մնում թե քիչ, էդ էլ չի իմանում, միայն որ աչքը բաց է անում, տեսնում է` ինքը մի պալատում, անգին քարերով զարդարած ոսկե գահի վրա նստած է, մի ջահել, գեղեցիկ երիտասարդ էլ ձեռը բռնած կողքին կանգնած:
Երիտասարդի գլխին թագավորական թագ, հագին ոսկեհուռ զգեստ:
Առաջին կանգնած են հերն ու քույրերը, իսկ չորս կողմը ծունկի եկած պալատական թիկնապահները, բոլորը հագած ու զուգված ոսկեզօծ և արծաթազօծ կերպաս զգեստներով:
Ու երիտասարդը դառնում է դեպի իրեն.
— Իմ աննման տիրուհի, ոնց որ իմ բարության համար դու սիրեցիր ինձ հրեշի անճոռնի կերպարանքում, այժմ էլ սիրիր մարդկային կերպարանքում, եղի՛ր իմ սրտով սիրած հարսնացուն:
Չար կախարդը իմ հանգուցյալ թագավոր հոր վրա բարկացած, ինձ գողացել էր մանուկ ժամանակից, դարձրել էր անճոռնի հրեշ ու կապանք էր դրել վրես, որ էն սոսկալի ու այլանդակ կերպարանքով, ամենքին ու ամեն արարածի` ատելի մնամ, մինչև որ մի գեղեցիկ աղջիկ գտնվի, որ ինձ սիրի ու ցանկանա իմ կինը լինել:
Էն ժամանակ պետք է քանդվեր կախարդական կապանքը:
Երեսուն տարի ես մնացի էսպես կախարդված, երեսուն տարվա մեջ տասնումեկ աղջիկ բերի իմ ամրոցը, իսկ դու եղար տասներկուերորդը:
Նրանցից ոչ մինը ինձ չսիրեց, ոչ իմ փաղաքշանքների, ոչ իմ սիրո, ոչ էլ բարության համար:
Միայն դու եղար, որ իմ սիրո դեմ սեր ցույց տվիր ինձ, դրա համար էլ դու պետք է լինես իմ պաշտելի թագուհին:
Թումանյան Հովհաննես՝   Թարգմանություններ և փոխադրություններ
Էստեղ էլ աղջկա հերն ու նախանձոտ քույրերը, պալատականները, ծառաները, ամենքը, ամենքը ամեն կողմից առաջ են գալիս, շնորհավորում են նորահարսի ու նորափեսի բախտավորությունն, ու սկսվում է ուրախ հարսանիքի հանդեսը: