Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
1.24 kB
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» հասարակական կազմակերպությունն այսօր Վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել` պահանջելով պարտավորեցնել դատախազությանը, որպեսզի վերջինս տրամադրի ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղղված նամակի պատճենը: Նամակն ուղարկելու մասին ՀՀ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել փետրվարի 3-ին
ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. Մենք փետրվարի  4-ին նամակը տրամադրելու խնդրանքով դիմել ենք անմիջապես Դատախազությանը: Ու թեև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը ենթադրում է, որ հարցված տեղեկությունները պետք է տրամադրվեն 5-օրյա ժամկետում, դատախազությունն առ այսօր չի տրամադրել պատասխանը»: