File size: 1,239 Bytes
ddeb3a3 |
1 2 3 4 5 6 |
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» հասարակական կազմակերպությունն այսօր Վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել` պահանջելով պարտավորեցնել դատախազությանը, որպեսզի վերջինս տրամադրի ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղղված նամակի պատճենը: Նամակն ուղարկելու մասին ՀՀ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել փետրվարի 3-ին ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. Մենք փետրվարի 4-ին նամակը տրամադրելու խնդրանքով դիմել ենք անմիջապես Դատախազությանը: Ու թեև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը ենթադրում է, որ հարցված տեղեկությունները պետք է տրամադրվեն 5-օրյա ժամկետում, դատախազությունն առ այսօր չի տրամադրել պատասխանը»: |