Երեկ տեղի է ունեցել Ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհված զինծառայողների վերջին հրաժեշտի արարողությունը, որին ներկա է եղել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Տղաները կարողացել են անմիջապես դիրքավորվել եւ դասակում ունեցած բոլոր հնարավորություններով, կրակային միջոցներով խոցում իրականացնել հակառակորդին: Եթե նրանք սկզբանական փուլում, զինակիցների հետ միասին չխոցեին հակառակորդին, ապա ադրբեջանցի դիվերսանտներն անպատիժ կճողոպրեին»,- ասել է Սեյրան Օհանյանը: | |
Հիշեցնենք, որ մարտի 19-ին` ժամը 08:30-ի սահմանում ,Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ հայկական կողմը ունեցել է կորուստներ: Զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Հայկական կողմի տվյալներով, Ադրբեջանի կողմից դիվերսիայի ժամանակ ոչնչացվել է հակառակորդի առնվազն 12 զինծառայող: | |