Ինչպես արդեն հաղորդել էինք, երեկ կտրուկ սրվել է իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում: Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի ձեռնարկած հարձակմանը դիմագրավելու ժամանակ զոհվել են ՊԲ 3 զինծառայողներ, ևս 4-ը վիրավորվել են: | |
Որոշում է կայացվել վիրավորված հայ զինծառայողներից երկուսին Ղարաբաղից տեղափոխել Երևան: Այս մասին iLur.am-ին տեղեկացրին Ստեփանակերտի հոսպիտալից՝ հավելելով, որ նրանց վիճակը ծանր է: | |
Մեր ունեցած տեղեկություններով՝ անդամահատվել է զինծառայողներից մեկի վերին վերջույթը: Մյուս երկու վիրավորների վիճակը այնքան ծանր է, որ նրանք դեռևս տեղափոխման ենթակա չեն: | |