«Գյումրու Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզաննա Ավագյանը ազատվել է աշխատանքից, տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից: | |
Ռուզաննա Ավագյանը աշխատանքից ազատվել է կենսաթոշակային տարիքի անցնելու պատճառով: | |
Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, որը տեղի կունենա մարտի 26-ին: Ռուզաննա Ավագյանի դեմ 2010 թվականին մեղադրանք էր առաջադրվել ծառայողական պարտականությունները պատշաճ չկատարելու և պաշտոնեական դիրքը ծառայության շահերի հակառակ օգտագործելու համար: Սակայն նա համաներմամբ ազատվել էր պատժի կրումից: | |