Karen
Adding topic separated texts
ddeb3a3
raw
history blame
1.21 kB
ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունը հայտնում է, որ այսօր ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Նշվում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին «հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով` հետ շպրտել ելման դիրքեր»: «Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ`1979թ. ծնվածԱրտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- ասված է հաղորդագրության մեջ: