File size: 1,556 Bytes
ddeb3a3
 
 
 
 
 
 
 
1
2
3
4
5
6
7
8
9

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում Հայ ազգային կոնգրեսի վստահված անձ, ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի հաղորդման հիման վրա:


Ինչպես հաղորդում է Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը, ՀԱԿ վստահված անձ Վլադիմիր Կարապետյանը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում թիվ 02/29 տեղամասում անհայտ անձը բռնություն գործադրելու սպառնալիքով խոչընդոտել է իր իրավունքների իրականացմանը:


«ՀԱԿ վստահված անձ Վլադիմիր Կարապետյանի հաղորդման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն», - նշվում է հաղորդագրության մեջ: