File size: 2,774 Bytes
ddeb3a3 |
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 |
Նախօրեին Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ընթացքին ու արդյունքներին է անդրադարձել BBC-ն՝ նշելով, որ ընդդիմությունն ու անկախ եվրոպական դիտորդները լուրջ խախտումներ են արձանագրել դրա ընթացքում: «Եվրոպայի խորհրդի մի շարք պատգամավորներ նշել են, որ ընտրացուցակները ճշգրիտ չէին, եւ չափազանց շատ քաղաքացիներ են սահմանադրական փոփոխություններն ընկալել որպես Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման համար գործիք», - գրում է հոդվածի հեղինակը՝ նշելով, որ Սարգսյանը կարող է 2018-ին դառնալ լայն լիազորություններով վարչապետ: Ըստ BBC-ի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նմանատիպ մտահոգություն է հայտնել քվեարկության վերաբերյալ՝ ասելով, որ հանրաքվեի ողջ գործընթացի վրա ստվեր է գցել հանրային բանավեճի պակասը: Ըստ ԵԽԽՎ գնահատականի, ցածր մասնակցությունը բացատրվում է նրանով, որ [սահմանադրության փոփոխությունների] շարժառիթը քաղաքական նպատակահարմարությունն է, այլ ոչ թե հայաստանյան հասարակության պահանջները: «Փոփոխությունները քաղաքացիների խիստ զգալի մասի կողմից ընկալվել են որպես գործող նախագահի համար միջոց՝ իր իշխանությունը երկրորդ եւ վերջին նախագահական ժամկետի ավարտից հետո պահելու համար», - ԵԽԽՎ գնահատականն է մեջբերոմ BBC-ն՝ ընդգծելով, որ ԵԽ-ը Եվրոպայի հիմնական իրավապաշտպան կառույցն է: Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի ներկայացուցիչ Լենե Վեթթերլանդը իր հերթին հիասթափություն է հայտնել թե՛ քարոզարշավի ընթացքի, թե՛ բուն քվեարկության վերաբերյալ: «Իշխող ՀՀԿ-ն լուրջ ճնշում է գործադրել ինչպես դիտորդների, այնպես էլ լրագրողների նկատմամբ», - ասել է նա, փոխանցում է BBC-ն: . |