ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է սահմանադրական հանրաքվեի քվեարկության օրը լրագրողների դեմ սանձազերծված բռնություններին: | |
Մասնավորապես, հանձնակատարը հիշատակել է. | |
iLur.am կայքի լրագրող Ռաֆայել Աֆրիկյանի դեմ կիրառված բռությունը, որի հետեւանքով տեղամասում վնասել են նրա լրագրողական վկայականն ու տեսախցիկը, | |
«Ազատություն» ռադիոկայանի աշխատակից Անուշ Մկրտչյանի հետ կատարված միջադեպը, որի ժամանակ վիրավորել են նրան Այո-ի շտաբի մոտ, | |
Հետք-ի լրագրող Դիանա Ղազարյանի հետ կատարված միջադեպը. նրա նեթբուքը խլել են ընտրատեղամասում: | |
«Կոչ եմ անում իշխանություններին՝ հետաքննել բոլոր միջադեպերը, որոնք կապված են լրագրողների հետ: ԶԼՄ-ների հանդեպ բռնությունների համար անպատժելիությունն անընդունելի է»,- հայտարարել է հանձնակատարը: | |
Հանձնակատարը նշել է, որ լրագրողներն իրավունք ունեն լուսաբանելու հանրային միջոցառումները, եւ դա պետք է անեն ազատ եւ անվտանգ եղանակով: | |